Համակարգ մուտք գործելը հնարավոր է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
«Մուտք» կոճակը սեղմելով՝ Դուք վերահասցեագրվում եք նույնականացման միասնական համակարգ՝ nid.e-gov.am։ Այստեղ կարող եք ընտրել նույնականացման հետևյալ եղանակներից որևէ մեկը․
•	Նույնականացման քարտով մուտք
Այս տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID քարտ), որը ստացել եք մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, ինչպես նաև քարտ կարդացող սարք։
•	Բջջային նույնականացման քարտով մուտք
Անհրաժեշտ է կապ հաստատել բջջային օպերատորի հետ՝ ձեռք բերելու բջջային ID SIM քարտ և ակտիվացնելու նույնականացման ծառայությունը։
________________________________________
Մուտք գործելով՝ հայտատուն հայտնվում է իր անձնական տարածքում, որտեղ կարող է․
•	դիտել նախկինում ներկայացրած հայտերը,
•	ծանոթանալ ստացված և ուղարկված փաստաթղթերին,
•	անհրաժեշտության դեպքում՝ ուղարկել հավելյալ փաստաթղթեր տվյալ հայտի վերաբերյալ։